Էնդրիկը կարող էր հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» կազմում։
COPE-ի տեղեկություններով, աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալը» համաձայնեցրել է բրազիլացու վարձակալությունը «Ռեալ Սոսյեդադի» հետ 2025/26 մրցաշրջանի համար։ «Սերուցքայինները» ծրագիրը կայանում էր նրանում, որ Էնդրիկը Լա Լիգան ներկայացնող մարտունակ թիմում ստանար բավարար խաղաժամանակ աճելու համար։
Գործարքը չի կայացել Էնդրիկի վնասվածքների հաճախականության պատճառով։ Վերջինս այժմ ազդրի վնասվածք ունի, որի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին 8-10 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ հաջորդ մրցաշրջանը ևս Էնդրիկը կանցկացնի «Ռեալի» կազմում։
Los Merengues, Realmadrid.am