Հոդվածներ

ՈՒպամեկանոն ընտրություն է կատարել «Բավարիայի» ու «Ռեալի» միջև
24.11.2025
305 0

Մյունխենի «Բավարիան» ակտիվ քայլեր է ձեռնարկում պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն, ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում, հենց ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում»՝ այս տարբերակը համարելով առաջնահերթ։

Գերմանական ակումբը ցանկանում է պահպանել ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին թիմում, բայց 27-ամյա խաղացողը հակված է իսպանական գրանդ տեղափոխությանը։ Ուպամեկանոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անգլիական «Լիվերպուլը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 15 խաղ բոլոր մրցաշարերում՝ գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցել։ Նրա գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսը։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված