Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Կառլո Անչելոտի
29.12.2023
3624 0

64-ամյա իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ռեալի» ղեկավարությունը հիացած է Անչելոտիի կատարած աշխատանքից: 

Անչելոտին «Արքայական ակումբը» գլխավորել է երկու անգամ և ընդհանուր անցկացրել է 5 մրցաշրջան ու հաղթել 10 տիտղոս՝ երկու ՉԼ, երկու ԱԱԱ, երկու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, 1 Լա լիգա, 2 Իսպանիայի գավաթ և 1 սուպերգավաթ:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հունիսից: Իտալացին մադրիդյան ակումբում աշխատանքի է վերադարձել «Էվերտոնից:

Իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում Կառլոն հասցրել է աշխատել նաև «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում», ՊՍԺ-ում, «Բավարիայում» և «Նապոլիում»:

Լա լիգայի 18 տուրերից հետո «Ռեալը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


Ամենակարդացված