Լեգենդար թենիսիստ, «Արքայական ակումբի» երկրպագու Ռաֆայել Նադալը, որը անցած տարի ավարտեց իր կարիերան, մեկնաբանել է «Ռեալում» ստեղծված իրավիճակը և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքը։
««Ռեալի» դրությու՞նը։ Այժմ Ալոնսոն առաջին տեղում է առաջնությունում և ունի լավ վիճակում է Չեմպիոնների լիգայում։ Չեմ կարծում, թե ակումբում որևէ մեկը ներկայումս կցանկանար չհայտնվել նրա տեղում։ Սա նոր նախագիծ է, թիմին դեռ շատ բան է պետք յուրացնել։ Տունը մեկ օրում չի կառուցվում»,- Նադալի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը:
Հիշեցնենք, որ վերջին երեք խաղերում մադրիդյան ակումբը հաղթանակ չի տարել։ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում զիջել է «Լիվերպուլին» (0:1), իսկ Իսպանիայի առաջնությունում երկու մրցավեճ ավարտել ոչ-ոքի՝ «Ռայո Վալեկանոյի» (0:0) և «Էլչեի» (2:2)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն