Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է «Տարվա թիմ»՝ ըստ 2025 թվականի Laureus World Sports Awards մրցանակաբաշխության վարկածի։ Տոնական հանդիսությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Նշենք, որ տվյալ անվանակարգում ներկայացված են եղել նաեւ այլ թիմեր։
Ըստ մրցանակաբաշխության կանոնակարգի՝ Laureus անվանակարգերի կարճ-ցանկերը կազմվում են ավելի քան 70 երկրներից ժամանած ավելի քան 1000 սպորտային լրատվամիջոցների կողմից անցկացված քվեարկության արդյունքում։ Այնուհետև Laureus-ի Համաշխարհային Մարզական Ակադեմիան կարճ-ցանկում ընդգրկված թեկնածուներից որոշում է հաղթողներին։
Fanat, Realmadrid.am