 
                «Բարսելոնան» կարող է առաջիկա ձմռանը ուժեղացնել կազմը «Լևանտեի» հարձակվող Կառլ Էյոնգով։ Ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին տեղափոխվել կատալոնական ակումբ և մինչև ամառ մնալ իր ներկայիս թիմում վարձակալական հիմունքներով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Marca-ն՝ հղում անելով լրագրող Ռոջեր Տորելոյին, բացի «Բարսելոնայից», 22-ամյա խաղացողով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։
Նշվում է, որ «Բարսելոնան» Էյոնգին դիտարկում է որպես 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, որի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Կամերունցու պայմանագրում կա հրաժարագնի կետ՝ Լա Լիգայի ակումբների համար՝ 30 մլն եվրո, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի համար՝ 40 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Էյոնգը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Realmadrid.am
 Հայերեն
 Հայերեն