Հոդվածներ

Լուկա Մոդրիչի ապագայի հարցով անակնկալ որոշում է կայացվել
22.05.2025
454 0

Մադրիդի «Ռեալի» 39-ամյա ավագ Լուկա Մոդրիչը կլքի «սերուցքայինների» կազմը մրցաշրջանի ավարտից հետո, եթե բանակցությունների ընթացքում չլինեն անսպասելի շրջադարձեր։ Այս մասին հաղորդում է իսպանական COPE պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ ակումբը դեռևս որևէ առաջարկ չի ներկայացրել խորվաթ վետերանին՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Նշվում է, որ առաջիկա օրերին այս հարցը վճռորոշ է լինելու։ Այս պահին ակումբը հրաժեշտի հանդիսավոր արարողություն է պատրաստում է Մոդրիչի համար։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կգլխավորի «Արքայական ակումբը», մտադիր է Մոդրիչին պահել իր կազմում ևս մեկ մրցաշրջան։

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականի ամռանն է միացել մադրիդյան գրանդին։ Բոլոր մրցաշարերում խորվաթը մասնակցել է 591 խաղի՝ խփելով 43 գոլ և կատարելով 95 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt–ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 5 միլիոն եվրո։


Ամենակարդացված