Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Վինիսիուս Ժունիորի հետ կապված միջադեպը. բրազիլացին բուռն էր արձագանքել էր փոխարինմանը «Բարսելոնայի» (2:1) դեմ խաղում։
«Մեր հարաբերությունները Վինիսիուսի հետ հիանալի են։ Երբ ինչ-որ բան է լինում, մենք միշտ շփման մեջ ենք լինում։ Խոսեցի նրա հետ փոխարինմանն արձագանքի մասին և ասացի, որ դա սխալ էր։ Նա ներողություն խնդրեց, և այդ հարցը փակվեց։ Վինիսիուսը շատ կարևոր խաղացող է․ նա խնդիրներ չունի ոչ հավաքականում, ոչ ակումբում, ոչ էլ մարզչի հետ։ Նրա անձնական կյանքը նրա անձնական գործն է․ ոչ նրա հայրն եմ, ոչ եղբայրը, պարզապես նրա մարզիչն եմ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 խաղ, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ բրազիլացին փոխարինվել էր խաղի 72-րդ րոպեին։ Դրանից հետո նա դաշտից դուրս գալիս ժեստերով և անպարկեշտ արտահայտություններով էր արձագանքել, ապա անմիջապես հեռացել հանդերձարան ու քիչ անց վերադարձել։
Fanat, Realmadrid.am
Հայերեն