Հոդվածներ

«Ռեալի» 3 աստղ դժգոհ է Ալոնսոյից
25.11.2025
545 0

Մադրիդի «Ռեալի» երեք առաջատար ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնում թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքից։

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։ Պատճառն Ալոնսոյի հանդեպ ունեցած դժգոհությունն է, հայտնում է Cadena SER–ը։

Վինիսիուսի կարծիքով՝ Ալոնսոն իր նկատմամբ անարդար վերաբերմունք ունի։ Ավելի վաղ բրազիլացին արդեն հրապարակային դժգոհություն էր հայտնել «Բարսելոնայի» դեմ խաղում փոխարինման պատճառով, սակայն հետո ներողություն էր խնդրել։

Ալոնսոյի վերաբերմունքը չի գոհացնում նաև Ջուդ Բելինգհեմին։ Անգլիացին վստահ է, որ իսպանացու պատճառով չի կարողանում ցուցադրել իր ամբողջ հնարավորությունը։

Գլխավոր մարզչի աշխատանքից դժգոհ ևս մեկ խաղացող է Ֆեդերիկո Վալվերդեն, որը վերջին շրջանում հանդես է գալիս պաշտպանության եզրում, մինչդեռ շատ է ցանկանում վերադառնալ կենտրոնական կիսապաշտպանի իր հիմնական դիրքին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված