Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը»
01.05.2024
882 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բավարիային»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշիվը։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք հասել ենք այս փուլին և ՉԼ–ի եզրափակիչում խաղալու հնարավորություն ունենք, սակայն հասկանում ենք, որ դժվար կլինի այնտեղ հայտնվելը։ «Բավարիան» այս խաղում ցուցադրեց իր լավաագույն կողմերը, իսկ մենք՝ ոչ։

Մեր լավագույն խաղի հատվածը երկրորդ խաղակեսի սկիզբն էր, սակայն հենց այդ ժամանակ մյունխենցիները երկու գոլ խփեցին։ Սանեի գո՞լը, չեմ սիրում քննադատել իմ ֆուտբոլիստներին։ Իհարկե, մեր սխալն էր, քանի որ մրցակցի եզրային հարձակվողը ներխուժեց մեր տուգանային հրապարակ։

Մենք կարող էինք ավելիին հասնել։ Առաջին կեսում մենք ավելի քիչ ինտենսիվությամբ էինք պաշտպանվում և մրցակցին հնարավորություն էինք տվել վերահսկել հանդիպման ընթացքը։ Երկու բաց թողնված գոլերից հետո մենք սկսեցինք ավելի շատ ճնշում գործադրել, սակայն միևնույն է շատ մենապայքարներ էինք պարտվում։ Անկասկած, մեր երկրպագուները կօգնեն մեզ պատասխան խաղում»։

«Կրոսը հիանալի հանդիպում անցկացրեց։ Մենք օգտվեցինք նրա ֆանտաստիկ փոխանցումից և Վինիսիուսի շարժումից»։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ–ի ու «Ռեալի» միջև՞, ես հենց հիմա կստորագրեի դրա տակ»։


Ամենակարդացված