Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն հետաքրքրված է «Այաքսի» 19-ամյա պաշտպան Յորել Հատոյի ծառայություններով։ Այդ մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբում» գնահատում են հոլանդացու ունիվերսալիզմը՝ հաշվի առնելով, որ կարողանում է խաղալ ինչպես ձախ պաշտպանի դիրքում, այնպես էլ կենտրոնում։
«Ռեալը» Հատոյին դիտարկում է որպես 32-ամյա Դավիդ Ալաբային փոխարինող։ Ֆուտբոլիստը նույնպես տեղյակ է իսպանական ակումբի հետաքրքրվածության մասին, բայց կենտրոնացած է «Այաքսի» կազմում ելույթների վրա։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Հատոն մասնակցել է 47 խաղի, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 6 ասիստ։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը:
Fanat, Realmadrid.am