Օրելիեն Չուամենին իր կարծիքն է հայտնել «ՊՍԺ»-ի դեմ սպասվող դիմակայության մասին։
«Մենք շատ քրտնաջան աշխատում ենք և պատրաստվում «ՊՍԺ»-ի դեմ հանդիպմանը։ Ուրախ ենք, որ հասել ենք կիսաեզրափակիչ, բայց ցանկանում ենք ավելին։ Մեզ անհրաժեշտ է հաղթել այդ խաղը, և մենք պատրաստ ենք ներդնել ողջ ուժերը դա անելու և եզրափակիչ հասնելու համար։
«ՊՍԺ»-ն լավ կազմ ունի։ Խաղացողներինց մի քանիսի հետ ես անձամբ եմ ծանոթ։ Նրանք հաղթել են ՉԼ-ն և աշխարհի լավագույն ակումբն են։ Բարդ խաղ է լինելու, բայց մենք ամեն ինչ ունենք «ՊՍԺ»-ին հաղթելու համար ու պետք է դա ապացուցենք։
Ամեն օր մենք ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ է մեզանից պահանջում մարզիչը։ Ամեն հաջորդ խաղին մենք ավելի ենք կատարելագործվում։ Պետք է շարունակենք աշխատել ու ավելի լավը դառնալ». նշել է ֆրանսիացի կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am