Ռոդրիգոն չի պլանավորում հեռանալ «Ռեալից»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը»։ «Սերուցքայինները» նրա տրանսֆերի արդյունքում ցանկանում են ստանալ 100+ մլն եվրո։
As-ի տեղեկություններով, «Ռեալը» դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել նրա տրանսֆերի համար, սակայն չի բացառվում, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին դրանք լինեն։
Նշվում է, որ Ռոդրիգոն՝ գտնվելով արձակուրդում, քրտնաջան աշխատում է, որպեսզի հնարավորինս լավ մոտենա մինչմրցաշրջանային հատվածին։ Վինգերը մտադիր է ապացուցել Ալոնսոյին, որ կարող է օգնել թիմին ու իր տեղն ունենալ թիմում։
Բրազիլացին միանալու է թիմի մարզումներին օգոստոսի 4-ին։
Los Merengues, Realmadrid.am