• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էնդրկը՝ Պելեի հետ համեմատության մասին. «Նոր Պելե չի լինելու. Նա ֆուտբոլի արքան է»

Հոդվածներ

Էնդրկը՝ Պելեի հետ համեմատության մասին. «Նոր Պելե չի լինելու. Նա ֆուտբոլի արքան է»
05.04.2023
1406 0

2022-ի դեկտեմբերին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Էնդրիկի տրանսֆերի մասին։ 16-ամյա ֆուտբոլիստը «Արքայական» ակումբ կտեղափոխվի 2024-ին, երբ կլրանա նրա 18 ամյակը։ 

Այդ գործարքի մասին հայտարարելուց հետո շատերը սկսել են հետևել երիտասարդ ֆուտբոլիստի ելույթներին, և ճնշումը նրա նկատմամբ մեծացել է։ 

«Ես չեմ ցանկանում, որ ինձ խղճան, բայց չեմ հասկանում, թե ինչու են այդքան շատ կենտրոնացել ինձ վրա։ Ես նման բան չեմ խնդրել։ 

 Երբեմն մարդիկ անցնում են սահմանները նշելով, որ ես նոր Պելեն եմ։ Եղբա՛ր, չի լինելու նոր Պելե։ Նա ֆուտբոլի արքան է։ Այնուամենայնիվ ես ոչինչ անել չեմ կարող այս ամենի հետ։ Չեմ կարող ասել մարդկանց, որ չխոսեն իմ մասին։ Միշտ ել լինելու են այնպիսի մարդիկ, ովքեր փորձելու են քննադատել կամ ճնշում գործադրել». GQ Brasil-ի հետ զրույցի ընթացքում նշել է Էնդրիկը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված