Հոդվածներ

Զիդան. «Ես Բելինգեմի մեծ երկրպագու եմ»
07.04.2024
413 0

«Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը տպավորված է Ջուդ Բելինգեմի ելույթներով։ 

«Բելինգեմն աներևակայելի ֆուտբոլիստ է։ Մենք կարող էինք կանխագուշակել, թե ինչի է նա ընդունակ, բայց նա գերազանցեց բոլոր սպասելիքները։ 

Ես նրա մեծ երկրպագուն եմ, և այն ամենն, ինչ ես նրան ցանկանում եմ, շատ տիտղոսներ նվաճելն է». նշել է Զիդանը։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ջուդ Բելինգեմը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

.


Ամենակարդացված