Կայացել է Մադրիդի «Ռեալի» 18-ամյա վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյի պաշտոնական շնորհանդեսը: Մամուլի ասուլիսի ընթացքում արգենտինացի վինգերը պատասխանել է, թե ում է համարում աշխարհի լավագույն խաղացողը։
«Ես արգենտինացի եմ, և իմ համար աշխարհի լավագույն խաղացողը Լիոնել Մեսսին է։ Ավելացնելու բան չունեմ»,- Մաստանտուոնոյի խոսքերը մեջբերում է The Touchline-ն իր «X» սոցիալական ցանցի էջում։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնա»-ի համակարգում է եղել 2000-ից մինչև 2021 թվականը։
Մաստանտուոնոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am