• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Օսասունայի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Օսասունայի» դեմ հաղթական խաղը
20.08.2025
259 0

Լա լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի 11–մետրանոցի շնորհիվ հաղթեց «Օսասունային»։

Կարվախալ․ «Ես շատ ուրախ եմ շարք վերադառնալու կապակցությամբ։ Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են վերականգնվել ծանր վնասվածքից հետո։

Ինձ համար մեծ պատիվ է «Ռեալի» ավագը լինելը։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք շատ տիտղոսներ նվաճել այս մրցաշրջանում։ Լավ մեկնարկը Լա լիգայում հաղթելու կարևոր պայմաններից մեկն է։ Մենք գիտենք, որ կարճ ժամանակ կար մրցաշրջանին պատրաստվելու համար, բայց մեր խաղը լավացել է»։

Մբապե․ «Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրինք։ Իհարկե, կան բաներ, որոնց վրա պետք է աշխատենք, քանի որ սա մրցաշրջանի առաջին խաղն է և մենք կշարունակենք կատարելագործվել։

10 համարի մարզաշապիկի ներքո հանդես գա՞լը, հուսով եմ, որ ստիպված չեմ լինի ամեն մրցաշրջան փոխել այն (ծիծաղում է): Իհարկե, սա շատ յուրահատուկ խաղահամար է ինձ համար, 9–ը նույնպես։

Տրենտ․ «Իմ նոր տանը խաղալն անհավանական զգացողություն է։ Հաղթանակը նոր մրցաշրջանը սկսելու հիանալի միջոց է»։


Ամենակարդացված