2001 թվականի օգոստոսի 19-ին Զինեդին Զիդանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։
Դա տեղի ունեցավ «Լա Ռոմարեդայում»՝ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում․ լեգենդը անցկացրեց 80 րոպե։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն թիմը երեք օր անց՝ «Բեռնաբեուում» 3։0 հաշվով հաղթեց պատասխան խաղում՝ նվաճելով Իսպանիայի 6–րդ սուպերգավաթը։ Դա Զիդանի՝ «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակով 6 տիտղոսներից առաջինն էր։
Զիդանը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և 227 խաղ, որոնցում խփել է 49 գոլ։ Թիմի հետ նա նվաճել է մեկ Չեմպիոնների լիգայի տիտղոս Գլազգոյում՝ «Բայեր Լևերկուզենի» դեմ եզրափակիչ խաղում, որում խփեց ամենաանհավանական գոլերից մեկը։
Որպես մարզիչ
Զիդանը երկու տարբեր փուլերով է մարզել «Ռեալը»․ առաջինը՝ 2016-ից 2018 թվականներին, երկրորդը՝ 2019-ից 2021 թվականներին։ Նա նվաճել է ընդհանուր 11 տիտղոս՝ 3 Եվրոպայի գավաթ, 2 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի սուպերգավաթ, 2 Լա Լիգա և 2 Իսպանիայի սուպերգավաթ։