Դավիդ Աալաբան և Անտոնիո Ռյուդիգերը կարող են լքել Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամռանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» փորձել է հասնել պայմանավորվածության Ալաբայի հետ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ, սակայն ավստրիացի պաշտպանն առաջարկներ չի ստացել։ Ըստ AS-ի՝ Աալաբան, ամենայն հավանականությամբ, կմնա թիմում մինչև պայմանագրի ավարտը, որը ուժի մեջ է ևս մեկ տարի։
Ինչ վերաբերում է Անտոնիո Ռյուդիգերին, ապա նրա պայմանագրի երկարաձգումը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, ներկայում քիչ հավանական է համարվում։ «Ռեալը» հույս ունի Դին Հեյսենի և Ռաուլ Ասենսիոյի վրա, ինչպես նաև սպասում է Էդեր Միլիտաոյի ապաքինմանը։ Թիմում գնահատում են Ռյուդիգերի պրոֆեսիոնալիզմը, սակայն նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտին՝ կախված ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակից։ Հիշեցնենք՝ ապրիլին Ռյուդիգերը ենթարկվել էր վիրահատության ծնկի մենիսկի վնասվածքի պատճառով. գերմանացին մի քանի ամիս ցավեր էր զգում:
Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» հույս ունի հաջորդ ամռանն անվճար հիմունքներով ձեռք բերել Իբրահիմա Կոնատեին՝ «Լիվերպուլից»:
Fanat, Realmadrid.am