Հոդվածներ

Ալոնսոն պպատասխաել է Մբապեի ու Վինիսիուսի վերաբերյալ հարցին
19.08.2025
213 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է հարցին, որը վերաբերել է ակումբի ֆուտբոլիստներ, վինգեր Վինիսիուս Ժունիորի և հարձակվող Կիլիան Մբապեի առջև դրված խնդիրներին։

«Հաջողությունը կախված է բոլոր գծերի գիտակցված խաղից։ Հարձակվողների համար կարևոր է պասիվ չմնալ պաշտպանությունում, երբ գործ ունենք գնդակի կորուստների հետ, բայց նույնքան կարևոր է, որ հարձակման փուլում միանան նաև պաշտպանները։ Մենք ուզում ենք խաղալ որպես մի ամբողջական թիմ։ Դա մեզ կօգնի ավելի լավ վերահսկել տարածությունները՝ թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս։ Այսօր հատկապես կարևոր է դա հասկանալ։ Կարծում եմ՝ ակումբային աշխարհի առաջնությունում մենք առաջընթաց գրանցեցինք։ Դա այն է, ինչը միշտ հիշում ենք և որի վրա աշխատում ենք»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում AS-ը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված