Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ մարզչի իրական արժեքը որոշվում է հաղթանակների քանակով, այլ ոչ թե մեդիայի ձևավորած ընկալմամբ։
«Համոզված եմ, որ ֆուտբոլը դեռևս չափվում է հաղթանակներով։ Այսօր կա մի միտում՝ թիմերին գնահատել արտաքին տեսքով ու մեդիայում ունեցած ներկայությամբ։ Ժամանակակից աշխարհում դա լուրջ դեր է խաղում մարզչի կարիերայում, և ընկալումը դարձել է չափազանց կարևոր։ Շատերն ասում են՝ «Ժոզեն այլևս այն չէ, նա կորցրել է իր ինքնությունը»։ Նախընտրում եմ կորցնել իմ ինքնությունը, բայց շարունակել հաղթել։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր նման բաներ են ասում, ավելի հազվադեպ են հաղթում, իսկ նրանք, ովքեր հաճախ են հաղթում, իսկապես տպավորիչ են։
Ինձ համար կարևոր է նաև՝ ինչպես և որտեղ եմ հաղթում։
Օրինակ՝ հաղթել Չեմպիոնների լիգան «Պորտուի» հետ նույնը չէ, ինչ «Բարսելոնայի» հետ։ Եվ հաղթել «Ինտերի» հետ՝ տարբեր է, քան «Ռեալի» պարագայում։ Ոմանք կարող են ասել, որ ես Չեմպիոնների լիգա չեմ հաղթել «Ռեալում», բայց ես այնտեղ դարձա Իսպանիայի չեմպիոն, նվաճեցի գավաթը ու կանգնեցրի «Բարսելոնայի» գերիշխանությունը՝ այն ժամանակի աշխարհի ամենաուժեղ թիմի։
Իմ վերջին եվրոպական տիտղոսը նվաճեցի «Ռոմայի» հետ՝ ակումբի պատմության մեջ առաջինը և միակն ՈւԵՖԱ-ի մակարդակով գավաթը։ Այսպիսով՝ կարևորը միայն արդյունքը չէ, այլև ճանապարհը, որով հասել եմ դրան:
Ես ինձ համարում եմ լավագույններից մեկը, և եթե ինչ-որ մեկը այդ կարծիքին չէ, չեմ համաձայնի, որովհետև հաղթել եմ ամեն ինչ»,- «Յուրահատուկի» խոսքը փոխանցում է Fanatik-ը:
Fanat, Realmadrid.am
Հայերեն