Հոդվածներ

2026-ին «Լիվերպուլի» պաշտպանը կարող է հայտնվել «Ռեալում»
26.06.2025
139 0

Իբրահիմա Կոնատեն կարող է ազատ գործակալի հիմունքներով հեռանալ «Լիվերպուլից»։ 

26-ամյա ֆուտբոլիստի և անգլիական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026-ին, և ֆուտբոլիստին դուր չի եկել ակումբի կատարած առաջարկը։ Նա ցանկանում է ավելի շատ վաստակել նոր պայմանագրով, իսկ մերսիսայդյան ակումբն իր հերթին չի պատրաստվում փոխել առաջարկը։ 

Foot Mercato-ի փոխանցմամբ, Կոնատեն ցանկանում է փոխել ակումբային գրանցումն ու հաջորդ ամռանը ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։ 

Նշվում է, որ արդեն մի քանի թոփ ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։ Այդ ակումբների թվում են «Ռեալը», «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն։ 

Անձամբ Կոնատեն գերադասում է կարիերան շարունակել «Արքայական» ակումբի կազմում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված