Հոդվածներ

«Ռեալը» կարող է «կորցնել» Լունինին
16.08.2025
198 0

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, որը Մադրիդի «Ռեալում» Տիբո Կուրտուայի փոխարինողն է, կարող է լքել «Արքայական ակումբը» մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը։

Ինսայդեր Սամեթ Չայիրի տեղեկություններով՝ դարպասապահին ձեռք բերելու ցանկություն ունի Ստամբուլի «Ֆեներբահչեն»։ Թուրքական գրանդը ցանկանում է ամռանն ուժեղացնել դարպասապահի դիրքը և դիտարկում է ուկրաինացու թեկնածությունը։

Մադրիդյան ակումբը Լունինին վաճառելու ծրագիր չունի, սակայն պայմանագրում առկա է 25 միլիոն հրաժարագին:

2024/2025 մրցաշրջանում Անդրեյը «Ռեալի» կազմում անցկացրել է 14 խաղ, բաց թողել 19 գնդակ և 6 հանդիպման ընթացքում դարպասը պահպանել անառիկ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված