Հոդվածներ

Տարեդարձդ շնորհավոր, 20-րդ դարի լավագույն ակումբ
06.03.2020
1955 0

Այսօր լրանում է Մադրիդի «Ռեալի» 118-ամյակը: 20-րդ դարի լավագույն ակումբի պատմությունը սկսկվել է 1902 թվականի մարտի 6-ին, երբ պաշտոնապես նշանակվել է «արքայական» ակումբի առաջին տնօրենների խորհուրդը: 

Այս ընթացքում ակումբը շարունակել է աճել՝ 23 Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճելով (13՝ ֆուտբոլի, 10՝ բասկետբոլի): «Ռեալը» նաև միակ թիմն է, որը Եվրոպայի չեմպիոն է դարձել և ֆուտբոլում, և բասկետբոլում միևնույն մրցաշրջանի ընթացքում:

 Այս ամենի հետ մեկտեղ «սերուցքայինները» նվաճել են 7 աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 4 Եվրոպայի սուպերգավաթ, 2 ՈՒԵՖԱ-ի գավաթ, 33 Լա լիգայի տիտղոս, 19 Իսպանիայի Արքայական գավաթ, 11 Իսպանիայի Սուպերգավաթ: 

118-ամյա փառահեղ պատմության ընթացքում այստեղ հանդես են եկել այնպիսի հանճարեղ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալֆրեդո դի Ստեֆանոն, Զիդանը, Ռոնալդոն, Ռոնալդուն, Ռաուլը, Ռամոսը, Կասիլյասը և այլոք:  

Բասկետբոլ.

 Բասկետբոլային թիմը նույնպես յուրաքանչյուր տարի պայքարում է մրցանակների համար: Նախորդ տարի բազմաթիվ տիղոսներին ավեացան Լիգայի տիղտոսը, Իսպանիայի Սուպերգավաթն ու Իսպանիայի գավաթը:

Նրանց հանճարեղ ցանկն այսպիսին է. 10 Չեմպիոննեերի լիգայի տիտղոս, Լիգայի՝ 35, 28 Իսպանիայի գավաթ, 6 Իսպանիայի սուպերգավաթ, 4 միջմայրցամաքային գավաթ, 1 աշխարհի ակումբային առաջնության տիտղոս և այլն:

Նոր Բերնաբեուն.

Մադրիդիզմի հպարտության գլխավոր աղբյուրներից մեկը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտն է, որը ներկայում գտնվում է վերակառուցման փուլում: Մարզադաշտից դուրս գտնվող «Ռեալ Մադրիդ Սիթին» համարվում է ամենամեծ սպորտային կոմպլեքսն աշխարհում ու 14-ամյա պատմություն ունի:

Ակումբը նաև մասնակցում է բազմաթիվ բարեգործական ու մշակութային միջոոցառումների ամբողջ աշխարհի երկայնքով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված