Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Ինձ դուր է գալիս այդ փաստը»
18.08.2025
236 0

Լա լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 19–ին՝ Երևանի ժամանակով 23։00–ին կմրցի «Օսասունայի»  հետ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մենք բոլորս էլ արձակուրդից հետո ոգևորված և մեծ ցանկությամբ ենք սկսելու մրցաշրջանը։ Այս երկու շաբաթները կարճ էին, բայց ինտենսիվ։

Առաջին հանդիպումը, այս դեպքում՝ «Օսասունայի դեմ», միշտ կարևոր է բազմաթիվ պատճառներով։ Վաղն արդեն այդ օրն է»։

Մաստանտուոնո

«Երբ առաջին անգամ խոսեցի Մաստանտուոնոյի հետ, ինձ զարմացրեց նրա անձը։ Այդ ժամանակ նա դեռ 17 տարեկան էր և շատ ինքնավստահ։ Նա չէր վախենում «Ռեալ» գալու քայլից։ Ժամանելուց ի վեր նկատելի է նրա հասունությունն ու որակը։ Պարզ երևում է, որ նա արագ ինտեգրվելու է թիմին»։

Խաղամակարդակ

«Մենք քայլ առ քայլ ենք առաջ գնում։ Կողմնորոշիչ մեթոդ չկա մակարդակը չափելու համար։ Համոզված եմ, որ դեռ կան որոշ քայլեր, որոնք պետք է կատարվեն։ Այնուամենայնիվ, գլխավոր ու հիմնական գաղափարները մենք արդեն ներարկել ենք Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ»։

Արդյոք հնարավո՞ր է, որ որևէ մեկը հեռանա թիմից

«Ես հաշվի եմ առնում բոլորի մասնակցությունը։ Ուզում եմ, որ բոլորը լինեն 100%-ով պատրաստ, մեզ դա անհրաժեշտ է»։

Մրցակցություն

«Ինձ դուր է գալիս, որ յուրաքանչյուր դիրքում երկու խաղացող կա, ովքեր ուզում են վաստակել իրենց տեղը։ Աջ եզրային դիրքում երկու շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ կա՝ Կարվախալը և Տրենտը։ Դա շատ լավ է թիմի ընդհանուր մակարդակի համար, և մենք պետք է ունենանք այդ մակարդակը»։


Ամենակարդացված