Հոդվածներ

Ալոնսոն փոխել է Անչելոտիի ավանդույթը
21.08.2025
434 0

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արդեն իր առաջին պաշտոնական խաղում՝ «Օսասունայի» դեմ (1-0), մեկնարկային կազմում դուրս գալու հնարավորություն տվեց երեք նորեկի՝ Դին Հեյսենին, Ալվարո Կառերասին և Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդին։ Ի դեպ, վերջինիս փոխարինեցին 68-րդ րոպեին։

Իսպանացի լրագրողները նկատել են ևս մեկ նորամուծություն՝ կապված մեկնարկային կազմի հայտարարման ժամանակի հետ։ Ալոնսոն մեկնարկային կազմը որոշել է խաղից ընդամենը մոտ 70 րոպե առաջ։ Սա կտրուկ հակադրվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցմանը, որը, որպես կանոն, կազմը հրապարակում էր խաղից երկու ժամ առաջ։

Խաբի Ալոնսոն «Մադրիդում» սկսել է նոր դարաշրջան և հրաժարվում է երկրպագուներին որևէ խոստումներ տալ։

«Ինձ շատ ավելի դուր է գալիս գործել, քան խոսել։ Խոստումներ տալ, առանց մի բան անելու, ֆուտբոլում, սովորաբար, չի աշխատում։

Մենք ծանր աշխատանք ենք կատարում, և մարդիկ ոգևորված են՝ դա զգացվում է»,- իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված