Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկ Ոլտեմադեն հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
«Սերուցքայինները» այս ամռանը հետևում են 4 ֆուտբոլիստների, ովքեր մասնակցում են Եվրոպայի Մ21 և Մ19 տարեկանների առաջնությանը։
Marca-ի փոխանցմամբ, այդ 4 ֆուտբոլիստների թվում են «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Ոլտեմադեն, «Վալենսիայի» պաշտպան Կրիստիան Մոսկերան, «ԱԶ»-ի կիսապաշտպան Կես Սմիթը և «Լեյպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբան։
Bild-ի փոխանցմամբ, «Շտուտգարտը» իր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է մոտ 60 մլն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։
Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Նիկը անցկացրած 28 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում էլ նա մասնակցել է 4 հանդիպման, խփել 6 գնդակ ու կատարել 3 գոլային փոխանցում։
Los Merengues, Realmadrid.am