Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բորուսիա Դորտմունդի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
Ֆրան Գարսիա
«Իմ ապագա՞ն։ Ես միշտ փորձել եմ աշխատել համեստ ու քրտնաջան։ «Ռեալում» հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Թող լինի այն, ինչ պիտի լինի»։
Գոնսալո Գարսիա
«Եթե 100 տոկոսը առավելագույն երջանկությունն է, ապա ես երջանիկ եմ 200 տոկոսով։ Գիտեինք, որ մեզ սպասվում է բարդ խաղ «Բորուսիայի» դեմ, բայց գոհ եմ բոլորի ելույթից։ Մենք արժանի հաղթանակով դուրս եկանք կիսաեզրափակիչ։
Հանդիպման սկզբում Գյուլերն ինձ ասաց, որ եթե մրցակցի պաշտպանությունում ազատ տարածք տեսնի, իր փոխանցումով ինձ կգտնի։ Եվ նա հենց դա էլ արեց։
Տեսնո՞ւմ եմ ինձ «Խոսելուի դերում»։ Կարծում եմ՝ կարող եմ կատարել «9» համարի դերը, բայց չեմ ուզում ինձ սահմանափակել միայն այդ դերով։ Քանի դեռ գոլ եմ խփում, ամեն ինչ լավ է։
ՊՍԺ-ն հրաշալի մրցաշրջան է անցկացրել, բայց մենք «Ռեալ Մադրիդն» ենք, ու պետք է դա ցույց տանք խաղադաշտում։ Պայքարելու ենք մինչեւ վերջ»։
Տրենտ Ալեքսանդր–Առնոլդ
«Այսօր դժվար էր խաղալը՝ Ժոտայի մահվան պատճառով։ Երբեք չես պատկերացնի, որ նման բան կարող է պատահել մի մարդու հետ, ով քո ընկերն է։ Ես դեռ շոկի մեջ եմ եւ լիովին կոտրված։
Ցանկանում եմ իմ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել իմ մտերիմ ընկերոջ ընտանիքին։ Շատ դժվար էր համակերպվել կատարվածի հետ։ Նրան երբեք չեն մոռանա, նա երկար կմնա մեր հիշողության մեջ՝ որպես մարդ եւ ֆուտբոլիստ։ Այսօր արեցի այն ամենն, ինչ կարող էի»։
Կուրտուա
«Իմ սե՞յվը, այդ պահին դրեցի ամբողջ սիրտս ու հոգիս։ Չէի ուզում, որ խաղը հասներ լրացուցիչ ժամանակի։
Ո՞րն է տարբերությունը Անչելոտիի եւ Ալոնսոյի միջեւ։ Խաբին խաղում է ժամանակակից ֆուտբոլ՝ բոլորն իրենց դիրքերում։ Ալոնսոն ավելի շատ կենտրոնանում է կոլեկտիվ աշխատանքի վրա, քան անհատական որակների։
Կարծում եմ՝ տարբերությունն այստեղ է, բայց Կառլոն, միեւնույն է, հզոր մարզիչ է»։