• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գվարդիլոան «Ռեալի» խաղում առանձնացրել է 2 տարր, որոնք ամենաշատն են անհանգստացնում իրեն

Հոդվածներ

Գվարդիլոան «Ռեալի» խաղում առանձնացրել է 2 տարր, որոնք ամենաշատն են անհանգստացնում իրեն
07.04.2024
4393 0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ պեպ Գվարդիոլան անհանգստացած է «Ռեալի» դեմ խաղից առաջ:

Կատալոնացի մասնագետի թիմը հաղթել էր «Քրիսթալ Փելասին» Պրեմիեր լիգայի հերթական տուրում, սակայն 2 գոլ էր բաց թողել (4-2):

«Այո՛, պաշտպանությում խնդիրներ ունենք, ու եթե չուղղենք, դժվար կլինի: «Ռեալից» 2 տարր կնշեմ, որոնք ամենաշատն են անհանգստացնում ինձ. արագությունն ու անցումային փուլերը խաղի ընթացքում: Թիմը ճկուն մարտավարությունն ունի ու այս առումով, անկասկած, լավագույնն է Եվրոպայում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ թիմերը կմրցեն ՉԼ-ի քառորդ եզրափակիչում: Առաջին խաղը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում ու կմեկնարի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված