• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պետք է բարդ որոշում կայացնի «Կաստիլյայի» առաջատարների վերաբերյալ

Հոդվածներ

«Ռեալը» պետք է բարդ որոշում կայացնի «Կաստիլյայի» առաջատարների վերաբերյալ
07.04.2024
1587 0

Մադրիդի «Ռեալը» բարդ ընտրության առաջ է կանգնած:

Ակումբը պետք է որոշում «Կաստիլյայի» մի շարք խաղացողների ապագայի վերաբերյալ: Նրանց ծառայություններով սկսել են հետաքրքրվել եվրոպական թոփ ակումբներ:

Relevo-ի հաղորդմամբ՝ հատկապես մեծ է ուշադրությունը Նիկո Պասի նկատմամբ: Երիտասարդը 8 խաղ է անցկացրել «Ռեալի» գլխավոր թիմում ու նույնիսկ կարողացել է աչքի ընկնել գոլով: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդ ակումբները: Մարիո Մարտինն առաջարկներ ունի Պրեմիեր լիգայի ակումբներից, թոփ թիմեր են հետևում Ալվարո Ռոդրիգեսին, Սեզար Պալասիոսին, Գոնսալո Գարսիային ու Ռաֆա Օբրադորին:

Մադրիդյան գրանդը ստիպված է բարդ որոշում կայացնել:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված