Հոդվածներ

Վան Դեյկը սպասել է «Ռեալի» առաջարկին
06.11.2025
193 0

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը այս մրցաշրջանից առաջ ցանկացել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և մինչև վերջ սպասել է «Սերուցքայինների» առաջարկին։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները մի քանի անգամ կապ են հաստատել մադրիդյան ակումբի ղեկավարության հետ, իսկ երբ «Ռեալը» որևէ առաջարկ չի արել, և նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մոտենում էր ավարտին, խաղացողը որոշել է երկարաձգել այն։

Հիշեցնենք, որ Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս  2018 թվականի սկզբից։ Այդ ընթացքում պաշտպանն անցկացրել է 334 հանդիպում, որոնցում խփել է 30 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված