Fichajes-ի տեղեկություններով, «Ռեալը» Սանդրո Տոնալիին դիտարկում է որպես Լուկա Մոդրիչին և Թոնի Կրոսին փոխարինող։ Խաբի Ալոնսոն գտնում է, որ նա իդեալական տարբերակ է՝ թիմի կենտրոնը փոխելու համար։
Տոնալին 2023-ին 70 մլն եվրոյի դիմաց «Միլանից» տեղափոխվեց «Նյուքասլ»։ Երկար ժամանակ նա որակազրկված էր խաղադրույքների գործով, սակայն այժմ վերադարձել է խաղադաշտ դու իր թիմի առանցքային խաղացողներից մեկն է։ Նրա տեխնիկական որակները հնարավորություն կտան ավելի բալանսավորելու «Ռեալի» կիսապաշտպանությունը։
«Սերուցքայինները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար 50 մլն եվրո վճարել, սակայն «Նյուքասլը» մտադիր չէ բաց թողնել նրան 80 մլն եվրոյից քիչ գումարի դեպքում։ Անգլիական ակումբում մեծ հույսեր են կապում իտալացու հետ, բայց շատ բան կախված է հենց իրենից։ Եթե նա ցանկանա տեղափոխվել «Ռեալ», ապա գործարքը կարող է շատ արագանալ, նույնիսկ, եթե «Նյուքասլը» դեմ լինի։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն