Opta-ի սուպերհամակարգիչը կանխատեսել է Լա լիգայի 2025/2026 մրցաշրջանի գլխավոր հաղթողին, տեղեկացնում է կազմակերպության կայքը։
Սուպերհամակարգչի տվյալներով՝ Իսպանիայի չեմպիոն կդառնա Մադրիդի «Ռեալը»։ Opta-ն բարձրացրել է «Սերուցքայինների» հնարավորությունը Լա Լիգայի տիտղոսը նվաճելու համար մինչև 68,9 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթանակի հավանականությունը գնահատվել է 25,7 տոկոս, ինչը ավելի քան երկու անգամ ցածր է մադրիդյան ակումբի ցուցանիշից։ «Ատլետները» ստացել են ընդամենը 3,4 տոկոս հավանականություն։
Գնահատականը հիմնված է Opta-ի թարմացված մոդելների վրա, որոնք հաշվի են առնում թիմերի ընթացիկ կազմը, միավորների տարբերությունը և մրցաշարային օրացույցի բարդությունը։ Վերագնահատման հիմնական պատճառը դարձել է «Ռեալի»՝ 2:1 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ։
Այսպիսով, տասը տուրից հետո «Ռեալն» ունի 27 միավոր և ամրապնդել է առաջատարի դիրքը Իսպանիայի առաջնությունում, «Բարսելոնան» 22 միավորով երկրորդ տեղում է։
Fanat, Realmadrid.am
Հայերեն