Իսպանիայի առաջնության 12–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին» (09.11.2025, 19:15):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ռայո Վալյեկանոյի» դեմ արտագնա խաղերը միշտ դժվար են ստացվում։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի է խաղացել այս թիմի դեմ։ Բացի այդ, հիմա մրցակիցը լավ մարզավիճակում է, հիանալի թիմ է՝ հիանալի մարզչով։ Ինձ դուր է գալիս նրանց ցուցադրած խաղը։
Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այդ շատ լուրջ հանդիպմանը։ Մենք արդեն վերլուծել են «Լիվերպուլի» դեմ խաղը և հիմա կենտրոնացած ենք այս խաղի վրա»։
«Տրենտը հիանալի է զգում իրեն։ Նա կարող է դուրս գալ մեկնարկային կազմ այս խաղում, սակայն վաղը ավելի հստակ կիմանանք»։
«Կարո՞ղ է Ռոդրիգոն խաղալ աջ եզրային հարձակվողի դիրքում, սա մեր տարբերակներից մեկն է, Ռոդրիգոն կարող է խաղալ հարձակման երկու եզրերում էլ, ինչպես նաև կենտրոնում»։
«Վալվերդեն շատ լավ է իրեն դրսևորում պաշտպանության աջ եզրում, այդ պատճառով էլ նա կարճ ժամանակ կշարունակի այնտեղ հանդես գալ»։
Հայերեն