Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» դադարեցրել է 32-ամյա Անտոնիո Ռյուդիգերի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները՝ վերջինիս մկանային վնասվածքի պատճառով։
Բանակցությունների առաջին փուլը կայացել է մի քանի ամիս առաջ։ Կողմերը քննարկել են ֆինանսական հատվածն ու երկուստեք հայտնել իրենց ցանկությունը միմյանց հետ աշխատանքը շարունակելու համար։ 2026-ի ամռանը գերմանացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։
Ռյուդիգերը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Նա թիմի կազմում հաղթել է ՉԼ-ի գավաքն ու դարձել Իսպանիայի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն