• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» Չուամենիի դեղին քարտը չեղարկելու տարբերակ ունի (լուսանկար)

Հոդվածներ

«Ռեալը» Չուամենիի դեղին քարտը չեղարկելու տարբերակ ունի (լուսանկար)
02.02.2024
1385 0

Մադրիդի «Ռեալը» կփորձի չեղարկել Օրելյեն Չուամենիի դեղին քարտը, որը ֆրասիացին ստացել էր Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված՝ «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» մտադիր են բողոքարկել հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոչեայի որոշումը, որովհետև կիսապաշտպանը զգուշացվել էր սուլիչից հետո, երբ արձանագրվել էր խաղից դուրս վիճակ:

Եթե դեղին քարտը չչեղարկվի, Չուամենին բաց կթողնի մադրիդյան դերբին, որը կայանալու է փետրվարի 04-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված