• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • MARCA. «Վինիսիուսը հավակնում է մեկնարկային կազմում մշտական տեղի համար

Հոդվածներ

MARCA. «Վինիսիուսը հավակնում է մեկնարկային կազմում մշտական տեղի համար
11.10.2020
1692 0

2020/21 մրցաշրջանը Վինիսիուսի համար կարծես թե բավական հաջող է մեկնարկել։ Բրազիլացին այս մրցաշրջանում առայժմ թիմի լավագույն ռմբարկուն է։ 

Չնայած նրան, որ Զինեդին Զիդանը միշտ չէ, որ նրան մեկնարկային կազմում տեղ է տրամադրում, այնուամենայնիվ  երիտասարդ ֆուտբոլիստը իր ցուցադրած խաղով հավակնում է մեկնարկային կազմում մշտական տեղի համար։ 

Այս մրցաշրջանում անցկացրած երեք խաղերում նա դարձել է երկու գոլի հեղինակ։ 

Քանի դեռ Յովիչը և Ռոդրիգոն չեն կարողանում հավաքել անհրաժեշտ մարզավիճակը, Վինիսիուսը Զիդանի համար դառնում է գոլ ապահովող ֆուտբոլիստ։ 

Այս մրցաշրջանում «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն Կարիմ Բենզեման (12) է  ավելի շատ հարվածներ կատարել, քան Վինիսիուսը (6):  Բայց Վինիսիուսը ավելի շատ է գոլ խփել, քան 32-ամյա հարձակվողը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված