• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլորենտինո Պերեսը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
17.01.2022
3244 0

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մբապեն «Ռեալի» ֆուտբոլիստ չէ, ուստի ես ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա մեր գլխում միայն հաղթական ուղին շարունակելու միտնք է։ 

Ինձ ամենուր հարցնում են Մբապեի տրանսֆերի վերաբերյալ։ Բոլոր տեղերում նշել եմ և հիմա էլ նշում եմ, որ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին». նշել է Պերեսը։ 

Հիշեցնենք, որ Մբապեի՝ «ՊՍԺ» հետ գործող պայմանագրի ժամկետը ավարատվում է գալիք ամռանը, և ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն՝ հույս ունենալով տեղափոխվել «Արքայական» ակումբ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված