Հոդվածներ

Բելինգեմը նշել է «Ռեալի» հաջողության գրավականներից մեկը
02.02.2024
1814 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարևորել է թիմի հանդերձարանի հիանալի մթնոլորտը:

«Այս թիմի հաջողության գրավականներից է այն, որ ֆուտբոլիստները շատ են ուրախանում յուրաքանչյուր գոլի ժամանակ, սակայն, իհարկե, մի քանի ապտակ կստանաք Ռյուդիգերից»,- անգլիացին հայտարարել է ակումբի պաշտոնական ալիքի եթերում:

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում»` 26 խաղում դառնալով 18 գոլի և 8 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված