Defensa Central-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալին» առաջարկել է համաշխարհային մակարդակի տրանսֆերային գործարք՝ պատրաստ լինելով 350 միլիոն եվրո տրամադրել Կիլիան Մբապեի համար, ինչն ավելի մեծ գումար է, քան նախկինում առաջարկվել էր Վինիսիուս Ժունիորի համար (300 միլիոն եվրո)։
Նման առաջարկի նպատակը լիգայի հեղինակությունը բարձրացնելն է։ Մբապեի աշխատավարձը կարող է մոտենալ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձին։
«Ռեալի» պատասխանը եղել է կտրուկ՝ Մբապեն չի վաճառվում։ Ֆլորենտինո Պերեսը նրան համարում է ոչ միայն հաղթանակների, այլ նաև ակումբի գլոբալ բրենդի հիմնաքարը։
Ինքը՝ Մբապեն, նույնպես չի ցանկանում հեռանալ։ Նա կենտրոնացած է «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելու և 2026 թվականի Աշխարհի առաջնությանը պատրաստվելու վրա։ Սաուդյան Արաբիա տեղափոխվելը նա համարում է ոչ տեղին։
Fanat, Realmadrid.am