Հոդվածներ

Հերթական դժգույն հանդիպումը Էդեն Ազարի համար
22.11.2020
1988 0

Երեկ «Վիլյառեալի» դեմ խաղում Էդեն Ազարը հերթական անգամ հնարավորություն էր ստացել հանդիպմանը մասնակցել մեկնարկային րոպեներից։ Բայց բելգիացին կրկին չկարողացավ լավ հանդիպում անցկացնել, և Զիդանը խաղի 65-րդ րոպեին փոխարինեց նրան։

Ահա Ազարի վիճակագրությունը «Վիլյառեալի» դեմ խաղում։

0 հարված,

0 առանցքային փոխանցում,

0 երկար փոխանցում,

1 խաղից դուրս վիճկա։

Այս մրցաշրջանը ևս Ազարի համար հաջող չի մեկնարկել։ Բելգիացին արդեն 8 հանդիպում է բաց թողել վնասվածքի և կորոնավիրուսի պատճառով։ 

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին Ազարը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված