Հոդվածներ

«Ռեալը» ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
21.08.2025
295 0

Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել Իսպանիայի ֆուտբոլի առաջնության պատմության մեջ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Լա լիգայի մեկնարկային տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած՝ նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Արքայական ակումբը» դարձել է լավագույնը Լա լիգայում ամենաշատ անպարտելի մեկնարկային տուրերի քանակով անընդմեջ մրցաշրջանների ընթացքում։ Խաղն անցկացվել է Մադրիդում։

«Ռեալն» արդեն 17 տարի անընդմեջ չի պարտվում Իսպանիայի առաջնության առաջին տուրում։ Վերջին պարտությունը եղել է 2008/09 մրցաշրջանում:  «Սերուցքայիններն» արտագնա խաղում զիջել են «Դեպորտիվոյին»՝ 1:2:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված