Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը կարող էր լքել ակումբը դեռ անցած ամռանը։ Մարոկկացի կիսապաշտպանի ապագան մնում է անորոշ այն պահից ի վեր, երբ նա վերադարձավ «Միլանում» վարձավճարով անցկացրած շրջանից հետո, քանի որ Մադրիդում հաճախ չի հայտնվում մեկնարկային կազմում։
Ինչպես հաղորդում է Madrid Universal-ը, նախորդ ամռանը նրա հնարավոր տրանսֆերը քննարկվում էր ՊՍԺ-ի կողմից, սակայն գործարքը այդպես էլ չի կայացել։
Ներկայումս, շրջանառվող լուրերի համաձայն, Բրահիմը Դիասը շատ մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
\Fanat, Realmadrid.am