• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Շարունակում ենք ճանապարհը դեպի նոր և մեծ հաջողություններ. Առա՛ռ «Ռեալ»

Հոդվածներ

Անչելոտի. «Շարունակում ենք ճանապարհը դեպի նոր և մեծ հաջողություններ. Առա՛ռ «Ռեալ»
29.12.2023
1064 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ կնքած նոր պայմանագրի մասին։

Իտալացի մասնագետը մեկնաբանել է այդ իրադարձությունը։

«Այսօր ուրախ օր է։ «Ռեալի» հետ շարունակում ենք մեր ճանապարհը դեպի նոր և մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ բոլորին։ Առա՛ռ «Ռեալ». նշել է Անչելոտին։ 

Կարլոյի գլխավորությամբ «Սերուցքայինները» մինչ այս 10 տիտղոս են նվաճել։ Դրանց թվում են Լա Լիգայի 1, ՉԼ-ի 2, ԱԱԱ-ի և Իսպանիայի 2-ական գավաթները, Եվրոպայի երկու սուպերգավաթները և Իսպանիայի մեկ սուպերգավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված