Հոդվածներ

Բրահիմ Դիասը որոշել է հանդես գալ աֆրիկյան հավաքականում
11.10.2023
1490 0

Marca. Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը որոշել է փոխել մարզական քաղաքացիությունը, հաղորդում է Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերցիան: Գործընթացը ավարտին կհասցվի առաջիկայում:

Մեծ հավանականությամբ, 24-ամյա ֆուտբոլիստը կհրավիրվի Մարոկկոյի հավաքական և կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին: Դա նշանակում է, որ «Ռեալը» չի կարող հույսեր կապել նրա հետ 2024 թվականի սկզբին:

Մրցաշարը կկայանա հունվարի 13-ից 2024 թվականի փետրվարի11-ը Կոտդիվուարում:

El Chiriniguito. Բրահիմ Դիասին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ նա չի ցանկանում հանդես գալ Մարոկկոյի հավաքականում: Թեման քաղաքական բնույթ է կրում:


Ամենակարդացված