Հոդվածներ

Տիբո Կուրտուայի բուժզնմման արդյունքները
02.06.2025
781 0

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է դարպասապահ Տիբո Կուրտուայի բժշկական հետազոտության արդյունքների մասին։

«Արքայական ակումբի» բժշկական ծառայության կողմից անցկացված հետազոտությունից հետո մեր ֆուտբոլիստ Տիբո Կուրտուայի մոտ ախտորոշվել է սակրոիլեիտ»,– նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

«Ռեալը» չի հստակեցրել դարպասապահի խաղադաշտ վերադառնալու ժամկետները։ Սակրոիլեիտը հոդի բորբոքում է, որը միացնում է սրբոսկրը կոնքոսկրին։

Բելգիացին կարող է բաց թողնել Աշխարհի ակումբային առաջնությունը, որը կմեկնարկի հունիսի 15-ին։


Ամենակարդացված