• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նիկոլո Սկիրան մանրամասներ է հայտնել Ռոդրիգոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

Հոդվածներ

Նիկոլո Սկիրան մանրամասներ է հայտնել Ռոդրիգոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ
16.08.2025
154 0

«Մանչեսթեր Սիթին» իսկապես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» աջ վինգեր Ռոդրիգոյով, այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան իր սոցիալական ցանցերում։

Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքաբնակներն» արդեն սկսել են նախնական բանակցությունները 24-ամյա բրազիլացու հետ՝ առաջարկելով նրան հնգամյա պայմանագիր։ Եթե Ռոդրիգոն ցանկանա հեռանալ, ապա «Ռեալը» կփորձի վինգերի դիմաց ստանալ ավելի քան 100 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 խաղի՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված