Հոդվածներ

Անչելոտի. «Մենք մրցելու ենք Իտալիայի լավագույն թիմերից մեկի դեմ»
02.10.2023
1061 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Նապոլիին» (03.10. 23:00):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք մրցելու ենք Իտալիայի լավագույն թիմերից մեկի դեմ: Մրցունակ և հավասար հանդիպում է լինելու, մենք խաղալու ենք բարձր մակարդակի թիմի դեմ: Մենք պետք է կրկնենք այն, ինչ արեցինք «Ժիրոնայի» դեմ: Վաղվա հանդիպումն ամենադժվարն է լինելու խմբային փուլում: «Ռեալի» մարզաշապիկը ստիպում է պայքարել մինչև վերջ»:

«Բելինգեմը շատ լավ է հարմարվել մեր թիմում և ցուցադրում է իր լավագույն որակները: Ըստ իս, մեր թիմն աշխարհում լավագույնն է, իսկ Բելինգեմի առկայությունը մեզ երջանկացնում է»:

«Անսովոր է տեսնելը, որ Մոդրիչն այլևս այն դերը չի խաղում, ինչ անցյալում: Նա խաղացել է Չեմպիոնների լիգայի առաջին խաղում և դերբում, բայց վերջին խաղերը բաց է թողել, քանի որ մրցակցությունը շատ բարձր է և կարող է այնպես պատահել, որ ինչ-որ մեկը նստի պահեստայինների նստարանին:

Ես ու Լուկան խնդիրներ չունենք: Ես շատ եմ հարգում նրան որպես ֆուտբոլիստ և մարդ, բայց երբեմն ստիպված եմ որոշումներ կայացնել, որը ծանր ազդեցություն կարող է ունենալ բոլորի՝ այդ թվում իմ վրա»:

«Խոսելուն թե Ռոդրիգո՞ն, ես գիտեմ՝ ով է մեկնարկային կազմ դուրս գալու, բայց դեռ չեմ ասի»:

«Կվարացխելիան և Օսիմհենը շատ լավ հարձակվողներ են: Նրանք որակյալ ֆուտբոլ են ցուցադրել և շատ տաղանդավոր են: Կվարան շատ լավն է մեկը մեկի դեմ, իսկ Օսիմհենը ֆիզիկապես շատ ուժեղ է: Նրանց մեծ ապագա է սպասվում»:

«Նաչո՞ն, նա ներողություն է խնդրեց Պորտուից: Նա այլևս ոչինչ չպետք է անի: Ինչպես արդեն ասել եմ՝ անհասկանալի քայլ էր: Այսքանով սահմանափակվենք»:


Ամենակարդացված