Վինիսիուս Ջունիորը իր կարծիքն է հայտնել Աշխարհի ակումբային առաջնության մասին և նշել, թե որն է թիմի նպատակը։
«Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցաշարը, քանի որ մարդիկ երբեք չեն մոռանում առաջին հաղթողներին։ «Ռեալին» միայն այս տիտղոսն է պակասում, և մենք ցանկանում ենք ունենալ այն։
Այստեղ շատ շոգ է։ Մեր առաջին խաղը 15։00-ին է։ Պետք է լավ նախապաստրատվել, քանի որ շատ բարդ է լինելու». հայտարարել է 24-ամյա բրազիլացին։
«Սերուցքայինների» առաջիկա մրցակիցը «Ալ-Հիլալն» է։ Թիմերը մրցելու են հունիսի 18-ին։
Los Merengues, Realmadrid.am