• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չավի. «Բազմիցս ասել եմ, որ «Ռեալը» գլխավոր հավակնորդն է ցանկացած մրցաշարում»

Հոդվածներ

Չավի. «Բազմիցս ասել եմ, որ «Ռեալը» գլխավոր հավակնորդն է ցանկացած մրցաշարում»
06.04.2023
3312 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում (0-4):

«Կարծում եմ՝ առաջին կեսը պետք է ավարտվեր մեր օգտին: Սա շատ ծանր պարտություն է, և այն դժվար է ընդունելը: 

Երկրորդ գոլը մանրուքների արդյունքում ծնվեց, և պարտվեցինք մեր սխալների պատճառով: 

Շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, սակայն չօգտվեցինք առավելությունից: Բազմիցս ասել եմ, որ «Ռեալը» գլխավոր հավակնորդն է ցանկացած մրցաշարում: Այդ թիմը Չեմպիոնների լիգայի հաղթող է: Գտնում եմ, որ մենք պայքարինք մինչև վերջ, սակայն ֆուտբոլում հարկավոր է օգտագործել հնարավորությունները»,- Չավիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ռեալը» կմրցի «Օսասունայի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված